Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ատամնաբույժները ցույց են անում (տեսանյութ)

Հասարակություն
c06d4423b7e783c41b38ee4c29cbbc9d

Ատամնաբուժները կարող են չդիմանալ հարկային նոր քաղաքականությունը: Այս պահին նախագահական նստավայրի դիմաց մի շարք ատամնաբուժարանների ներկայացուցիչներ բողոքի ակցիա են անցկացնում:

Նրանց ակցիան կապված է տոներից առաջ հարկային պետական ծառայության զգուշացման հետ, ըստ որի բացի հիմնական հարկերից ատամնաբուժները այլևս պարտավոր են հավեյալ հարկ վճարել:

Ըստ ակցիայի մասնակիցների՝ 3 բազկաթոռ ունեցող ատամնաբուժարանները ամեն մեկի համար ամսեկան պարտավոր են վճարել 60 - 100 հազար դրամ` դա կախված է ատամնաբուժարանի գտնվելու վայրից:

Սակայն 3-ից ավել աթոռ օգտագործող ատամնաբուժարանները յուրաքանչյուր ավել բազկաթոռի համար պետք է վճարեն 48 հազար դրամ:

Ըստ ակցիայի մասնակիցների՝ սա անխուսափելիորեն կբերի ատամնաբուժական ծառայությունների գների բարձրացման ,որը ավելի շատ կհարվածի հաճախորդի գրպանին:

Շատ ատամնաբուժարանների տնօրեններ և ներկայացուցիչներ չեն բացառում,որ կարող են փակվել և այդ ճակատագրին կարող են արժանանալ նաև բազմաթիվ այլ փոքր ատամնաբուժարաններ:

Քիչ առաջ բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը մտան նախագահական իրենց պահանջ-բողոքը ներկայացնելու համար: Նրանց խորհուրդ տվեցին չորս օր սպասել։