Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրախանութների «կոտորածի» հետեւանքը (տեսանյութ)

Հասարակություն
ed6cbffb74994bad8b448135e35090b1

Պարզվում է՝ հայ ծնողներից շատերը նախընտրում են իրենց երեխաների համար կարդալ միայն հեքիաթներ:

Երիտասարդ մայրիկ Անահիտ Հակոբյանն ասում է. « Թումանյան եմ շատ կարդում երեխայիս համար,ժամանակակից գրողներին ծանոթ չեմ»:

Ժամանակակից մանկագիրների ստեղծագործություններին գրեթե ոչ ոք ծանոթ չէ:

Բանաստեղծ Վառլեն Ալեքսանյանը ստեղծագործում է նաև մանուկների համար։
Ցավ է ապրում ոչ թե նրա համար, որ իրեն չեն ճանաչում, այև, թե ինչ են գերադասում ծնողներն ու երեխաները գրքերի փոխարեն:

Ժամանակակից մանկագիրներին չճանաչելու փաստը նա կապում է գրախանութների հետ. «Պարզապես գրախանութների կոտորած տեղի ունեցավ։ Ընդամենը 2-3 գրախանութով Երևանի նման միլիոնանոց քաղաքում անհնարին է գրականություն վաճառել»:

Բանաստեղծի խոսքերով՝ գրքի նկատմամբ անտարբերությունը սրվել է հատկապես վերջին տարիներին:

1991թ-ին տպագրված նրա «Ներսիկի թութակը» ժողովածուն արժանացել գրողների միության հատուկ մրցանակին։ Գիրքը շատ արագ վաճառվեց. «Մանկական գիրքը գրախանութներում գրեթե չէր մնում: Մինչև 10-15 000 օրինակով մանկական գրքեր էին տպագրվում»:

Իսկ ահա վերջերս հրատարակված` «Կարուսել» մանկական բանաստեղծությունների ընտրանին լույս է տեսել ընդամենը 400 օրինակով. «Հիմա տիրաժները պակասել են,նախ պետական հովանավորության այդ պայմաններում հնարավոր չի ավելին տպել»:

Վառլեն Ալեքսանյանը հավատում է,որ կգա ժամանակ, երբ Երեւանում կրկին կավելանան գրախանութները, սակայն այս պահին ձեւավորվում է մի սերունդ, որն, ըստ նրա, հեռանում է գիր-գրականությունից։