Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանտարկյալներ՝ տանը շղթայված

Հասարակություն
fb54eba4f2a766b40cad0fe427818c0a

Այս ընթացիկ տարում արդեն Ազգային անվտանգության խորհուրդը մտադիր է քննարկել այլընտրանքային պատիժներ մշակելու ռազմավարությունը. «Դա պրոբացիոն ծառայություն է: Դա պետք է, որ նվազ վտանգավոր արարքների համար մարդկանց չդատապարտեն ազատազրկմամբ: Ֆիլմերում տեսել եք, որ մարդանց ձեռքին անցկացում են շղթաներ, բայց չեն տանում ազատազրկման վայր: Սա հնարավորություն կտա բեռնաթափել նաեւ ուղղիչ աշխատանքային գաղութները»,- ասաց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին արտաքին եւ ներքին մարտահրավերներից. Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Մարտահրավերները շատ են: ՀՀ-ում կատարվում է դրանց ուսումնասիրման լուրջ աշխատանք: Կա հայտնի առածը՝ խաղաղություն ես ուզում՝ միշտ պատերազմի պատրաստվիր: Սա նշանակում է, որ մեր զինված ուժերը, բանակը միշտ պետք է արդիականացվեն: Սպառազինությունների պետական ծրագիր եղավ անցյալ տարի: Դա հնարավորություն է տալիս արտաքին մարտահրավերներին դիմակայել»:

Մանրամասներն` այստեղ