Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորակոչիկի մահվան փաստով՝ քրեական գործ

Հասարակություն
ad53655da1d71c9e86434bea2e22ff09

23.12.2012թ. զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասի հատկանիշներով /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ/ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ըստ ՊՆ մամլո հաղորդագրության՝ Ն. Սահակյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է, որ Նորայր Սահակյանի հայրը՝ Նվեր Սահակյանը, քրեական գործով ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ և վերջինիս պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները: