Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որտեղ հաց, այնտեղ կաց» (տեսանյութ)

Հասարակություն
fe7566a752975396736cd128fa84fdee

Գիտության ոլորտը 2012 թվականին գրանցել է 13,3 % բյուջեի աճ։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

«Այս փաստը հաշվի առնելով, կարող ենք ասել, որ գիտությունը ամենաաճող ոլորտն է: Մեզ համար համար անցած տարին կարելի է ասել հաջող էր», - ասաց Սամվել Հարությունյանը:
Կոմիտեի նախագահի խոսքերով անցած տարի իրենք կառավարությանը ներկայացրել են նոր օրենքի նախագիծ, որը պետք է դրվի քննարկման. «Անցած տարի, որպես ձեռքբերում կարող ենք նշել «Գիտական-գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որը կնպաստի գիտության և միջազգային տեխնիկայի համապատասխան զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն կտա, որ գիտության ոլորտում ֆինանսավորումը բարձրանա»:

Սամվել Հարությունյանը, ամփոփելով նախորդ տարվա ձեռքբերումները, նշեց, որ իրականացվել են մի շարք միջազգային մրցույթներ, որոնց միջոցով ֆինանսավորվեցին մի շարք ծրագրեր . «Կարևոր էր հատկապես հայ-ֆրանսիական համագործակցությունը,անցած տարի առաջին անգամ հայտարարվել էր Ռուսաստանի հետազոտության կենտրոնի հետ մրցույթ: Շատ կարևոր էր նաև հայ-գերմանական համատեղ համագործակցության ծրագրերի մրցույթը, որը դեռ ամփոփման փուլում է»:

Սամվել Հարությունյանի տվյալներով անցած տարի ֆինանսավորվել են 50 գիտնականներ իսկ 200 հայ գիտնականներ գործուղումներ են ունեցել տարբեր երկրներում. «Գնվել են շուրջ 100 մլն դրամի գիտական սարքավորումներ, իսկ կոմիտեն ֆինանսավորել է 19 գիտաժողովներ և երեք ամառային դպրոցներ»:

Իսկ լրագրողի այն հարցին, որ Հայաստանում գիտության ոլորտը ծերանում է իսկ մեր լավագույն գիտնականները լքում են երկիրը Սամվել Հարությունյանը պատասխան . «Գիտնականները աշխատում են` որտեղ հաց, այնտեղ կաց սկզբունքով: Նրանց համար շատ կարևոր է միջազգային շփումը, սակայն հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ եթե նրանք գնում են, գոնե հետո վերադառնան» :