Ի՞նչ է կատարվում Ավանում
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը քիչ առաջ այս գրառումն է տեղադրել Ֆեյսբուքյան իր էջում.
«Երեկ երեկոյան համացանցում հայտնվել է "բաց նամակ", կապված Ավանում գործող "Մխիթարյան" կրթահամալիրում իբր տիրող իրավիճակի հետ:
Թեպետ նամակն անստորագիր է և անանուն, ՀՀ ԿԳՆ-ն այսօր իր լիազորությունների շրջանակում իրականացնում է անոնիմկայում բերված տեղեկատվության իսկության ուսումնասիրություն, որի արդյունքների մասին երեկոյան կետեղեկացնեմ»։
Հիշեցնենք, որ Ավանի մի խումբ բնակիչների բաց նամակ են հղել Կաթողիկոսին, ոստիկանապետին ու կրթության և գիտության նախարարին։ Նրանք նամակում պատմում են, որ Ավանի Թամրուչի փողոցի 36 հասցեում գտնվող գիշերօթիկ հանրակրթական դպրոցում սովորող երեխաներին «ծեծում են, դեղեր խմեցնում և սովամահ անում»:
Նրանք գրել են ռազմագիտություն դասավանդող ուսուցչի մասին, ով պարբերաբար ծեծում և պատժում է երեխաներին, վաղ առավոտյան ցանկացած ժամին արթնացնում է երեխաներին ու սոված ցրտին վազեցնում: