Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրազդանում տրանսպորտը չի աշխատում

Հասարակություն
a979a7be9b8db1bae1bdaa02d99a8224

Հունվարի 8-ի երեկոյան և 9-ին տեղացած առատ ձյան պատճառով Հրազդան քաղաքում առավոտվանից չի գործում Հրազդան քաղաքը սպասարկող 3-րդ և 4-րդ համարի քաղաքային տրանսպորտը:
Տեղացած ճյունը չի մաքրվել, ինչ էլ դժվարանցանելի է դարձրել քաղաքի երթևեկությունը:

Չեն աշխատում նաև քաղաքում գործող տաքսի ծառայությունների մի մասը, իսկ սպասարկող տաքսիներն էլ նախկին 500 դրամի փոխարեն` 1000 դրամով են տեղափոխում Միկրոշրջան-Կենտրոն թաղամասեր հատվածը:

Կանգառում սպասող ուղեւորները դժգոհում են ասելով, որ ոչ ճանապարհ կա, ոչ էլ տրանսպորտ: Նրանք բողոքում են նաեւ տաքսիների գնային քաղաքականությունից:

Երթևեկություն մասամբ կարգավորվել է 15:00-ից: