A
A
Ինչո՞ւ տարան (տեսանյութ)
Հայկ Զաքարյանին դեկտեմբերի 29-ի երեկոյան 22.00-ի սահմաններում զորակոչեցին բանակ` առանց հաշվի առնելու տղայի առողջական ծանր վիճակը և արհամարհելով բոլոր փաստաթղթերը:
Տղայի հիվանդության մասին պատմում է Զարուհի Մակարյանը. կինն իր հետ բերել էի բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում էին նորակոչիկի հիվանդ վիճակի մասին:
Արդեն երկար տարիներ մինինգիտով հիվանդ երիտասարդը բուժվում էր մի քանի հիվանդանոցներում: Երեք հիվանդանոցներից էլ ստացված նույն բովանդակությամբ էպիկրիզի վրա ոչ մի ուշադրություն չեն դարձրել պաշտոնատար անձինք` ի դեմս Խաչատուրովի:
Մանրամասները լրատվամիջոցներին ուղարկված քաղաքացիական ակտիվիստ Թեհմինե Ենոքյանի տեսանյութում.