A
A
«Գոհարի» նվերը
ԳՈՀԱՐ Սիմֆոնիկ Նվագախմբի և Երգչախմբի հարավամերիկյան համերգներից գոյացած հասույթից մոտավորապես 150, 000 ԱՄՆ դոլար հատկացվեցլ է տեղի գործող հայկական զանազան վարժարաններին, մշակութային և հասարակական ծրագրերին, ուսուցիչներին և անհատներին, որոնք Այբ Բեն Գիմ, մշակույթ և երգ-երաժշտություն են «ճամփել» տարիներ շարունակ:
Բացի ադ ԳՈՀԱՐ-ն հարավամերիկյան համերգային շրջագայությունից զգալի գումար` 50, 000 ԱՄՆ դոլար, նվիրում է սիրիահայ կարիքավոր ընտանիքներին, որպեսզի շարունակեն իրենց տարիների հայապահպանման երթը այս տագնապալի օրերին:
ԳՈՀԱՐ-ը կշարունակի իր նվիրաբերումը Հայ ազգային արժեքների պահպանմանը: