A
A
Ձյունը կաթվածահար չի արել
Երեկ երեկոյան և այսօր առավոտյան տեղացած առատ ձյան պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում չվերթների ձգձգումներ եղել են, սակայն կարճ ժամանակով:
«Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը:
«Ձյան պատճառով որոշ խնդիրներ առաջացան, բայց այս պահին օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով: Ձյունը մաքրվում է, արտակարգ դրություն չկա».-ասաց Գևորգ Աբրահամյանը: