Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարան. Մի քանի տոննա աղ ու ավազ

Հասարակություն
79af750ca765da9475872e71d512ff63

Մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից հունվարի լույս 9-ի գիշերվանից սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը։

Աշխատանքներում ներգրավված է ընդհանուր թվով շուրջ 226 միավոր մեքենասարքավորում, այդ թվում` 56 ձյուն մաքրող, 62 աղցան, մայթ մաքրող 22 և «Բելառուս GSB» մակնիշի 34 տրակտոր։
Գիշերային ժամերին աշխատանքներին ներգրավվել է ևս 7 գրեյդեր։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հատուկ տեխնիկայի բավարար քանակ ապահովելու համար շինարարական կազմակերպությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փողոցների ու մայթերի մաքրման աշխատանքներին ներգրավվել է լրացուցիչ ևս 52 մեքենասարքավորում։

Առավոտյան տվյալներով մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 300 տոննա աղ և ավելի քան 700մ/խ ավազ։

Ներկայում, փողոցների և մայթերի մաքրմանը զուգահեռ, համապատասխան ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև պայմանագրային կարգով ներգրավված աշխատողների ու երիտասարդ կամավորների ուժերով ընթանում են նաև շքամուտքերի հարակից և բակային տարածքների մաքրման աշխատանքներ։