Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիսֆորիա՝ ամանորից հետո

Հասարակություն
9c56541fa6872c2256b3b39a47bfd63b

Դիսֆորիա՝ այսպիսի տերմինով բնորոշեց տոների ընթացքում առաջացած լարվածությունը հոգեբան Սամվել Խուդոյանը։

Ըստ հոգեբանի՝ ամանորյա եռուզեռից հետո մարդկանց մոտ առաջանում է թեթևակի տխրություն,որը դեպրեսիայի չի վերածում և այնքան բարդ երևույթ չէ,որ հոգեբանի դիմելու անհրաժեշտություն լինի։

Ընկճվածության և հոգնածության զգացողությունը գերակշռում է հատկապես կանանց մոտ։

Տղամարդկանց մոտ հիմնականում խմիչքի չարաշահման հետևանքով թունավորումներից հետո է առաջանում դիսֆորիա։

Սամվել Խուդոյանը գտնում է, որ հարկավոր է շատ օգտագործել հակադեպրեսիվ սննդամթեքներ։ Այդ սննդամթերքների մեջ են մտնում բանանը,նուռը և շոկոլադը»։

Իսկ հոգեբան Ռուզան Ազիզյանը կարծում է.«Եթե մարդը ունենա հնարավորություն տոնը կազմակերպելու իր ուզածով,ապա տոնից առօրյա անցումը սահուն կլինի»։

Հոգեբանը ավելացրեց նաև,որ կոնկրետ իր համար ամենօրյա սթրեսի պատճառ է դառնում,երբ ժամը 8-ին արթնանում է և լույսը բացված չի լինում։