Արգելափակվել են ավտոմեքենաներ
Հունվարի 8-ին, ժամը 13.46-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի միջհամայնքային ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 2 ավտոմեքենա:
***
Նույն օրը, ժամը 14.31-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սերս և Մարտիրոս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 3 ավտոմեքենա:
***
Նույն օրը, ժամը 16.52-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի միջհամայնքային ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 2 ավտոմեքենա:
***
Հունվարի 9-ին, ժամը 04.26-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 65 ՏՏ 784 պ/հ (վարորդ` Հայկազ Գյուրջյան) ավտոմեքենան:
Կստեղծվի հանձնաժողով` վնասի չափը պարզելու և գնահատելու համար: Տուժածներ չկան:
Փրկարարներն օգնել են հիվանդ կնոջը
Հունվարի 8-ին, ժամը 18.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի 12 շենքի 20-րդ բնակարանի բնակչին շտապօգնության աշխատակիցները չեն կարողանում տանից իջեցնել՝ ծանրամարմին լինելու պատճառով, և նրան հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները տանից անվնաս իջեցրել են 1928 թ. ծնված Ռոզա Մկրտչյանին: Վերջինս տեղափոխվել ենԵրևանի թիվ 8 հիվանդանոց։