Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաքսին այրվել է ամբողջությամբ

Հասարակություն
a1cfa7494a34353f8711b4282496ef17

Հունվարի 8-ին, ժամը 22.44-ին ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էջմիածնի խճուղու և Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհի խաչմերուկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.57-ին, մարվել` 22.59-ին:

Ամբողջությամբ այրվել է «Պեգաս» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի Տ1137 պ/հ ավտոմեքենան:

Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը։