Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ արտադրողի գլխավոր խնդիրը (տեսանյութ)

Տնտեսություն
a3c3f5049e7125bb65a9be18a4945efc

Սննդի շուկայի 50-ից ավելի խոշոր, միջին և մանր ընկերություներ, արտադրամասեր և կազմակերպություններ այսօր կառավարության նիստերի դահլիճում էին:

«ARMPROD EXPO 2012» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին այս տարի մասնակցում էին նաեւ Արցախի ներկայացուցիչները: Թե Հայաստանի , թե Արցախի գործարարների նշած խնդիրները նույն են՝ հիմնականում կապված սպառման շուկայի հետ։

«Մենք մեր ուրույն տեղն ունենք շուկայում, որ չենք պատրաստվում մեր տեղը հանձնել ինչ որ մենաշնորհ ընկերությունների»,-ասաց Ստեփանակերտի կոնյակի գործարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Արթուր Ասրյանը։

Մանր և միջին բիզնեսով զբաղվող ընկերությունները խոստովանում են, որ գործունեությունն էլի ավելի ընդլայնելու համար անհրաժեշտ է նվազեցնել հարկերը:

Ի դեպ, այս տարի առաջին անգամ ««ARMPROD EXPO 2012» միջազգային մասնագիտացված ցուցահանդես»-ի մուտքի համար այցելուները պետք է վճարեն 500 դրամ: Ըստ կազմակերպիչների՝ գումարն օգտագործվելու է բարեգործական նպատակներով: