Գործուղման փողը վերջացել է (տեսանյութ)
Արտասահման գործուղվելու համար կառավարության անդամներն 9 ամսում սպառել են բյուջեով իրենց հատկացված 300 միլիոն դրամը, բյուջեում այլեւս փող չկա։
ՀՀ ֆինանսների նախարարության Բյուջետային գործընթացի կառավարման վարչության բաժնի պետ Գյուլնարա Գրիգորյանը բացատրում է, որ դա համար կառավարությունը որոշել է, որ 100 միլիոն դրամ վերաբաշխումների միջոցով ավելացնենք էդ գործուղումների ֆոնդին։
Տիկին Գրիգորյանն ասում է, թե ամեն տարի չէ, որ սպառվում են այդ փողերն արդեն հոկտեմբերին, պարզապես երբեմն լինում են այպիսի գործուղումներ, որոնցից կառավարության անդամները չեն կարող հրաժարվել։
Ընդհանրապես, ըստ բաժնի պետի, վարչապետի որոշումով գործուղման մեկնողները վերադառնալիս պետք է ներկայացնեն, թե ովքեր են գործուղվողները եւ մեր պետության ինչին են պետք այդ գործուղումները
Տիկին Գրիգորյանը վստահեցնում է, որ բյուջեն ընդունելիս հաշվի են առնում այսպիսի ֆորսմաժորային վիճակները, երբ փողը կարող է վերջանալ, բայց իրենք էլ չեն կարող չգնալ այն գործուղումներին, որոնց համար փող չկա։ Ի դեպ, տիկին Գրիգորյանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ինչպե՞ս է կառավարությունը 10 ամսվա արտասահմանյան գործուղումների համար ծախսում 300 միլիոն դրամ, իսկ ընդամենը երկու ամսվա համար տրամադրում 100 միլիոն դրամ։