Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այրվել է տուն ու անասնակեր

Հասարակություն
76fa22fa541e3a7ab1a1f7a2c3d24f94

ԱԻՆ ամփոփագրից

Սեպտեմբերի 26-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.32-ին, մարվել՝ 11.42-ին:
Այրվել են Վ. Ազատյանին պատկանող 40-րդ տան տանիքի փայտե կառուցատարրերը` 10 քմ մակերեսով:

***
Նույն օրը, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Վարդենիսի Իսակովի 43 տան բակում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.20-ին, մարվել՝ 16.45-ին:
Այրվել է Ն. Քալոյանին պատկանող 100 հակ անասնակեր:

***
Նույն օրը, ժամը 23.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.32-ին, մարվել՝ 03.47-ին:
Իշխան Գևորգյանին պատկանող անասնագոմի մոտ այրվել է մոտ 600 հակ անասնակեր և ծածկի փայտե կառուցատարրերը` 60 քմ մակերեսով:

***
Նույն օրը, ժամը 05.38-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեդովկա գյուղում տուն է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.20-ին, մարվել՝ 08.18-ին:
Այրվել է Ս.Գրիգորյանին պատկանող անասնագոմի տանիքը՝ 32 քմ մակերեսով: