Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերահաշվարկ կիրականացվի

Հասարակություն
5376c360f08d1171b30a586a65977397

Սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջով թեկնածուներից և վստահված անձանցից ընդհանուր առմամբ ստացվել է 24 դիմում: Դրանցից 9-ը վերաբերում են համայնքի ղեկավարի, իսկ 15-ը` ավագանու անդամի ընտրությունների արդյունքներին:

Բացի այդ, Արծվաբերդ գյուղական համայնքի երկու ընտրատեղամասերում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկ իրականացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել թ.41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: 

Այսպիսով, վերահաշվարկի ենթակա են 6 գյուղական` Խաչաղբյուր, Բուժական, Գլաձոր, Արփի, Բաղանիս, Արծվաբերդ, և 2 քաղաքային` Աբովյան, Այրում, համայնքների ղեկավարի ընտրությունների 11 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները: Ընդ որում` Աբովյանում 3 ընտրատեղամասերի արդյունքների վերահաշվարկի պահանջ է ներկայացված:

Վերահաշվարկի ենթակա են նաև 8 համայնքների 18 ընտրատեղամասերում ավագանու անդամի ընտրությունների քվեարկության արդյունքները: Այդ թվում` Աշտարակի 7, Սևան քաղաքի 2 և Նոյեմբերյանի մեկ ընտրատեղամասերում:

Ընտրությունների արդյունքների ամփոփումը կիրականացվի սեպտեմբերի 28-ին` հիմք ընդունելով վերահաշվարկի արդյունքները:

 

«ՓԱՍՏԻՆՖՈ»