Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը ներողամտություն է հայցում

Հասարակություն
54e2c61a0a0c9bd8aaa0f06af2e4e732

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի նամակը.


Հարգելի քաղաքացիներ,
Ավելի քան մեկ տարի առաջ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրում գործարկվեց մեկ պատուհանի սկզբունքը և ՀՀ քաղաքացիները, մեկ օրվա ընթացքում, առանց ավելորդ քաշքշուկների և ձգձգումների, որպես անհատ ձեռնարկատերեր հաշվառվելու հնարավորություն ստացան:

Մինչ օրս, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում պատշաճ մակարդակով և անթերի կատարվել են բոլոր տեսակի գրանցումները, սակայն վերջին մի քանի օրերի ընթացքում տեխնիկական խնդիրների պատճառով բավարար չի գործում անհատ ձեռնարկատերերի հաշվառման, մինչ այս անխափան գործող ծրագիրը:

Ձեռնարկվում են քայլեր իրավիճակը շտկելու ուղղությամբ,
արդյունքների մասին ձեզ անմիջապես տեղյակ կպահվի լրատվամիջոցների
միջոցով:

Հայցում եմ ձեր ներողամտությունը՝ ժամանակավոր անհարմարությունների համար: