Նստարաններ՝ թագուհու տարեդարձի առիթով
Երևանում Բրիտանական դեսպանատունը և Պողոսյան պարտեզներ հիմնադրամը սեպտեմբերի 27-ին, ժամը 16.00-ին Սիրահարների այգում կազմակերպում են Միացյալ Թագավորության Թագուհի Եղիզաբեթ II-ի թագադրման 60 ամյակին նվիրված նստարանների բացման արարողություն:
Ըստ Բրիտանական դսպանատան հաղորդագրության՝ նստարանները խորհրդանշում են Միացյալ Թագավորությունը, իսկ հարևանությամբ տեղադրված թագուհու պատկերով արձանիկը հնարավորություն կտա այգու այցելուներին լուսանկարվել Նորին Գերազանցության հետ:
Նախատեսվում է նաև Բրիտանական դեսպանատան աջակցությամբ՝ Պողոսյան պարտեզներ հիմնադրամի կողմից կառուցված հեծանիվների կայանատեղի բացման արարողությունը:
Բացման արարողությանը ներկա կլինեն Սիրահարների այգու և Երևանում Բրիտանական դեսպանատան ներկայացուցիչները: Ելույթով հանդես կգա ՄԹ դեսպան Քեթի Լիչը:
Հիշեցնենք, որ Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ II-ը ծնվել է 1926թ. ապրիլի 21-ին: Նա գահ է բարձրացել 1952 թվականին, երբ ընդամենը 25 տարեկան էր։