Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զեկույցներից հետո՝ մրցանակաբաշխություն

Հասարակություն
f9fc2ccb71f4e89d6e1ab2491ac23fa3

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացման հեռանկարներ - 3» երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպեց Մոլեկուլային և բջջային կենսաբանության և իմունաբանության հայկական ասոցիացիան: Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի դաշնության երիտասարդ գիտնակնաններ:

Ներկայացված զեկույցների արդյունքների հիման վրա տեղի կունենա մրցանակաբաշխություն, և կշնորհվեն երեք մրցանակ՝ 1. գիտությունների թեկնածուի լավագույն զեկույց, 2. մագիստրոսի և/կամ ասպիրանտի լավագույն զեկույց, 3. ստենդային լավագույն աշխատանք անվանակարգերում: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին ժամը 11.00-12.00:

Երիտասարդ գիտնականների մասնագիտական հետաքրքրությունները խթանելու և մոլեկուլային կենսաբանության արդի հաջողություններին նրանց ծանոթացնելու նպատակով հանրահայտ արտերկրյա գիտական կենտրոններից, ինչպիսիք են Տորոնտոյի համալսարանը, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Հարավային դաշնային համալսարանը և Չիկագոյի համալսարանը, հրավիրվել են առաջատար գիտնականներ՝ հանդես գալու պլենար զեկույցներով:

Գիտաժողովի շրջանակներում սեպտեմբերի 29-ին ժամը 10.00-ին տեղի կունենա կլոր սեղան` "Գիտակրթական խնդիրներ` գիտություն և հասարակություն" թեմայով:

Գիտաժողովին աջակցել են Երիտասարդ գիտնականների աջակցության
ծրագիրը, Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (NFSAT), Գիտության զարգացման հիմնադրամը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը և ՀՀ ԳԱԱ-ն:
Այս մասին հայտնում է ԳԱԱ մամլո ծառայությունը։