Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գլենդել Հիլզ»-ը՝ «վտանգավոր» գոտում

Հասարակություն
450365d6db005956e9cc8898a57319e4

Քաղաքաշինության նախարարի հրամանով հատուկ հանձնաժողով է ստեղծվել՝ Գյումրիի «Մուշ 2-2» և «Անի» թաղամասերում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցված և առաջիկայում շահագործման հանձնվող 38 շենքերի արտաքին բարեկարգման և թվով 1756 բնակարանների ներքին հարդարման աշխատանքների որակի համապատասխանությունը ուսումնասիրելու նպատակով։

Այսօրվանից Քաղաքաշինական ԾԻԳ-ի տնօրենի տեղակալ Վահան Սարգսյանի գլխավորությամբ հանձնաժողովի անդամները նորակառույց թաղամասում անցնելու են շենք առ շենք և բնակարան առ բնակարան, գրի են առնելու հայտնաբերվելիք թերությունները, ապա դրանք տրամադրվելու են շինարարությունն իրականացնող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին` մեկշաբաթյա ժամկետում վերացնելու համար:

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի փոխանցմամբ՝ միայն դրանից հետո հանձաժողովականները կստորագրեն բնակելիների արտաքին և ներքին հարդարման աշխատանքների ընդունման ակտը: