10-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկանությունը հայտնում է.
Սեպտեմբերի 25-ին, ժամը 16.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ա. Խաչատրյան փողոցի թիվ 13 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Խոտ հավաքելիս տրակտոր է շրջվել
Սեպտեմբերի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի «Բողազ» կոչվող տարածքում խոտ հավաքելիս «Տ-25» մակնիշի տրակտոր է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վանաձոր-Ալավերդի ճանապարհին
Սեպտեմբերի 26-ին, ժամը 01.50-ին, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 17-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և բախվել ժայռի:
Պատահարի հետևանքով երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Սպիտակ-Երևան ճանապարհին
Սեպտեմբերի 25-ին, ժամը 08.15-ի սահմաններում, «Մերսեդես Ե 200» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Բախվել է ծառի
Սեպտեմբերի 26-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան գյուղում «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ծառի:
Բախման հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Տան բակում կանեփ է աճեցրել
Սեպտեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Հովհաննես Թ.-ին:
Նա խոստովանել է, որ ինքը թմրամոլ է և իր տան բակում ունի աճեցրած կանեփի ցողուններ, տան հարևանությամբ գտնվող ավտոտնակի տանիքում` չորացրած ցողուններ, նույն ցողուններից` չորացրած տերևներ, որոնք օգտագործում է ծխելու միջոցով:
Նույն օրը Հովհաննես Թ.-ն իր ավտոտնակի տանիքից ներկայացրել է կանեփի 133 չորացրած ցողուն` 1.750 գ կշռով, 2 փաթեթ` 8,8 գ և 439,9 գ կշռով կանեփի կանաչ զանգված, իսկ բակից արմատախիլ է արվել կանեփի 450 գ կշռով 23 ցողուն:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: