A
A
«Արմավիան» վաճառվում է
«Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերությունը, որը պատկանում է գործարար Միխայիլ Բաղդասարովին, վաճառում է իր բաժնետոմսերը: Այս լուրը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:
«Ճիշտ է վաճառվելու է, բայց դեռ չգիտենք գնորդները իտալացիներ կլինեն, թե այլ ազգի ներկայացուցիչներ, քանի որ «Արմավիան» ձեռք բերելու ցանկություն շատերն ունեն»,-ասաց Նանա Ավետիսովան:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Արմավիան» պարբերաբար խնդիրներ է ունենում «Զվարթնոց» օդանավակայանի հետ` պարտքերի պատճառով: Սակայն պատքի չափը չի հրապարակվում, քանի որ այն համարվում է առևտրային գաղտնիք: