Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարսնաքարի» գործով դատը հետաձգվեց (տեսանյութ)

Հասարակություն
659f3ea75ea79dedbd15dd877ef1265f

«Հարսնաքարի» գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 3-ին, ժամը 14:30-ին:

Այսօրվանից մեղադրյալ Արման Խաչատրյանի փաստաբան Ավագ Լալայանը քրեական գործին ամբողջությամբ ծանոթանալու համար խնդրեց 7 աշխատանքային օր:

Ի դեպ, այսօրվա նիստում տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը դատավորին խնդրեց, որ հաջորդ անգամ բոլոր պայմանները ստեղծվեն լրագրողների համար, քանի որ լրագրողները ոտքի վրա էին, իսկ նստած էին քաղաքացիական համազգեստով ոստիկաններ:

Ինչպես նշեց Վահե Գրիգորյանը, դա անվտանգության միջոցառումներից չի արվում. պարզապես խանգարում են լրագրողներին: Դատավորն արձագանքելով ասաց, որ իրենք չեն կարող հետևել բոլոր նրանց, որ նստած են շարքերում:

Դատին ներկա չէին տուժողները և Վահե Ավետյանի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանը:

Այնտեղ էին Րաֆֆի Հովհաննիսյանը, Արամ Կարապետյանը, քաղաքացիական ակտիվիստներ:

Այսօր դատարանի մոտ մարդիկ էին հավաքված: