Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեսախցիկները կհսկեն հանճարներին

Հասարակություն
8fe2dce768c27301386943083bfa1cb1

«Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՊՓԲԸ տնօրենը այսօր Երեւանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ մեկնարկել են հասարակական տրասպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգի ծրագրային մշակման աշխատանքները, զուգահեռաբար դիտարկվում է կանգառասրահներում WiFi համակարգի ապահովման հնարավորությունը:

Մետրոյի «Հանրապետության հրապարակի» և «Գարեգին Նժդեհ» կայարանների հարակից տարածքներում գտնվող շատրվանների վերագործարկման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել նախագիծ-նախահաշիվ և համապատասխան քայլեր ձեռնարկել այդ աշխատանքներում հանրավոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:

Սահմանված ժամանակացույցով շարունակվում են հոկտեմբերի 14-ի «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է իրազեկել նախատեսվող միջոցառումների ծրագրի վերաբերյալ և ցանկության դեպքում ապահովել հասարակական կառուցների և քաղաքացիների մասնակցությունը:

Շարունակվում է «Մեր հանճարները մեր կողքին են՝ Երևան քաղաքում» նախագծի շրջանակում մայրաքաղաքի նստարաններին հայ մեծանուն գրողների արձանների տեղադրման ծրագիրը: Քաղաքացիների կողմից անփույթ վերաբերմունքը բացառելու նպատալով տվյալ տարածքներում կտեղադրվեն տեսախցիկներ:

Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետը զեկուցել է, որ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին մայրաքաղաքի այգիներում և պուրակներում, ինչպես նաև բակային տարածքներում շարունակաբար կազմակերպվում են մարզաառողջարարական միջոցառումներ, այդ թվում նաև տարբեր մարզաձևերի առաջնություններ:

Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը