Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անորակ սննդի համար տուգանվեցին (տեսանյութ)

Հասարակություն
da453426066f3277fac64466eeabbd34

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ավարտել է ուսումնասիրությունները հանրապետության 575 մանկապարտեզներում։

Սննդամթերքի ձեռք բերման ոլորտում բացահայտվել են մի շարք կոպիտ խախտումններ ինչպես տնտեսվարողների, այնպես էլ մանկապարտեզների տնօրենների կողմից։ Կարագի փոխարեն մանկապարտեզներին մատակարարվել է բուսասերուցքային խառնուրդ` սպրեդ։

«Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողները ձեռք են բերել բուսասերուցքային խառնուրդ և վաճառել այն մանկապարտեզին կարագ անվանումով», - այսօր տեղի ունեցած ՏՄՊՊՀ նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահի խորհրդական Արտյոմ Հովհաննիսյանը

Օրինախախտ տնտեսվարող ընկերությունների բոլոր սեփականատերերը հավաստիացնում էին, որ իրենք չեն իմացել սպրեդի և կարագի տարբերությունը։


Բացահայտվել են նաև այնպիսի դեպքեր, երբ պետության կողմից տրամադրած գումարով մանկապարտեզի տնօրենները գնել են այնպիսի մթերք,որոնց օգտագործումը մանկակական սննդում պարզապես անհնար է պատկերացնել։

ՏՄՊՊՀ ուսումնասիրություններով բացահայտված օրինախախտ ընկերություններն են`«Լուսաշխարհ», «ԱԲԱՖ», «Սեար գրուփ», «Երեքնուկ», «Այգաբեր», «Կրիստալ», «Աբովյան Սիթի», «Արմեն ԱՔԷ», «Արարտ», «Էթյունի», «Ոսկե խարիսխ», Ամալյա Ներկարարյան ԱՁ, Թամարա Զոհրաբյան ԱՁ, Գառնիկ Խաչիկյան ԱՁ:

Նիստին հաջորդած լրագրողների հետ ճեպազրույցում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ նման կոպիտ խախտումների համար տտեսվարողների հանդեպ կկիրառվի առավելագույն տուգանք. «Հանձնաժողովը որոշեց բոլոր այս տնտեսվարողների նկատմամբ կիրառել առավելագույն պատժաչափ՝ տարեկան հասույթի 1 տոկոսի չափով» ։