Հրշեջը «Հարսնաքարում» այրվածք էր ստացել
Սեպտեմբերի 21-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիորւմ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հրշեջ-փրկարար Հ. Ավետիսյանը ստացել է 2-3-րդ աստիճանի այրվածքներ և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնուհետև՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Վերջինս ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել։
Այս մասին այսօր հայտնել է ԱԻՆ-ը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 16.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աճառյան 37 հասցեում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տանիքում:
Դեպքի վայր են մենկել վեց մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ավան և Նոր-Նորք վարչական շրջաններից 7 ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.27-ին, մարվել` 17.38-ին:
Այրվել է տանիքը` 300 քմ մակերեսով: