Լավագույներին սպասվում է արձակուրդ
Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում Սերժանտ Գևորգ Սարգսյանն իր ընկերոջ հետ զինված ուժերի 15-րդ սպարտակիադիային մասնակցելուց առաջ բազկամարտի վերջին փորձն է անում:
Նա և իր 35 ընկերները ներկայացնում են բանակի 18-րդ դիվիզիայի առաջին պաշտպանական շրջանը:
Հաղթանակի բերկրանքը ևս մեկ անգամ վայելելու համար 15-րդ սպարտակիադային է մասնակցում նաև 22 ամիս ծառայության մեջ գտնվող 5-րդ բանակային կորպուսի ավագ սերժանտ Գրիգոր Մանուկյանը:
Նա երկրորդ անգամ է մասնակցում համաբանակային սպարտակիադային` արդեն կրծքին կրելով բազմաթիվ մրցանակներ եւ պարգեւներ:
400 ժամկետային զինծառայողներ, սպաներ և ենթասպաներ 15-րդ hոբելյանական համաբանակային սպարտակիադային կներկայացնեն 10 մարզաձև: Սպրտակիադան անցկացվում է 3 փուլով` ներզորամասային, ներկորպուսային և համաբանակային:
ԶՈՒ փոխգնդապետ Արման Դավթյանի խոսքերով՝ նախորդ սպարտակիադաների համեմատ 15-րդը տարբերվում է նրանով, որ մասնակցում են նաև սպաներ:
Սպարտակիադայի հաղթողներին սպասվում են նաև մրցանակներ, որոնք լինելու են նվերների , պատվոգրերի , գավաթների, նաև արձակուրդի տրամադրման տեսքով: