Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության ամփոփագրից

Հասարակություն
6159a81e739b1f1c7f51f88b4838d6e4

Մաքսանենգության  մեղադրանքով

Սեպտեմբերի 23-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Գյումրի  չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Կարեն Օ.-ն, որը 2011 թ. հունիսի 3-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր մաքսանենգության  մեղադրանքով:

Հափշտակել է պարանոցի ոսկյա շղթան

Սեպտեմբերի 24-ին, ժամը 00.10-ին, Թումանյան փողոցում  ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներին   է մոտեցել  մի տղամարդ և մատնացույց անելով 1983 թ. ծնված Սերգեյ  Խ.-ին'  հայտնել, որ նա սեպտեմբերի 21-ին, ժամը 23.10-ին, Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցի հատման մասում բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:

Նույն օրը, ժամը 00.15-ին, Սերգեյ  Խ.-ն Թումանյան փողոցից  բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Պատահար Սայաթ-Նովայի պողոտայի և Բայրոնի փողոցի խաչմերուկում

Սեպտեմբերի 23-ին, ժամը 22.45-ին, Սայաթ-Նովայի պողոտայի և Բայրոնի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենաներ:

«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Բախվել են ինքնաշեն մոտոցիկլետ և «Տոյոտա»  մակնիշի ավտոմեքենա

Սեպտեմբերի 23-ին, ժամը 23.00-ին, Բաշինջաղյան փողոցի և Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել   ինքնաշեն մոտոցիկլետ և «Տոյոտա»  մակնիշի ավտոմեքենա: Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Իրար է բախվել 5 ավտոմեքենա

Սեպտեմբերի 23-ին, ժամը 23.30-ին, Սեբաստիայի փողոցում  իրար են բախվել  «ՎԱԶ-11183»,   «Աուդի»,  «ՎԱԶ-2107», «Օպել» և «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենաներ:

«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Բախվել է էքսկավատոր ամբարձիչին

Սեպտեմբերի 23-ին, ժամը 23.20-ին, Դավիթ Բեկ փողոցի թիվ 140 հասցեի դիմաց «ՎԱԶ-21074»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  կայանված  «CAT-428 E» էքսկավատոր ամբարձիչին:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Երևան-Գյումրի ճանապարհին

Սեպտեմբերի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում,  Երևան-Գյումրի ճանապարհի 83-րդ կմ-ին «Օպել»  մակնիշի ավտոմեքենա է  դուրս  եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Երևան-Երասխ ճանապարհին

Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 26-րդ կմ-ին  «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենա է բախվել   «Մոսկվիչ-412»  մակնիշի ավտոմեքենայի:

Վթարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Մոտոցիկլետ է շրջվել

Սեպտեմբերի 23-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արտաշատից դեպի 7-րդ սահմանապահ ուղեկալ տանող ճանապարհին «Մինսկ» մակնիշի մոտոցիկլետ է շրջվել:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Մահացու վրաերթ Արմավիրում

Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.30-ի սահմաններում,  «ԶԻԼ»  մակնիշի  ավտոմեքենայի վարորդը, հետընթաց կատարելիս, Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի վրա գտնվող գինու-կոնյակի գործարանի մուտքի մոտ վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Սևակ  Սերոբյանին, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն:

Տրակտոր է շրջվել

Սեպտեմբերի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Կարոյի ձոր» կոչվող տարածք իջնելիս «ՄՏԶ-50» մակնիշի   տրակտոր է շրջվել: Վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: