Գորտեր են անգամ հատակին վազվզում (տեսանյութ)
Արմավիրի մարզի Գայի գյուղի արվեստի դպրոցը կամաց-կամաց փլուզվում է։
Տնօրեն Գայանե Սարգսյանը հավաստում է, որ անձրևների ժամանակ հնարավոր չի լինում պարապմունքներ անցկացնել։
Փտած տանիքից թափվող անձրևաջրերի պատճառած բազմաթիվ վնասներից մեկը՝ շարքից դուրս եկած մանրահատակն է։ Մինչդեռ այս դպրոցը սպասարկում է սահմանամերձ ենթաշրջանի 7 գյուղերի։ Չի գործում անգամ սանհանգույցը, որն էլ իր հերթին է խնդիր առաջացնում։
Անմխիթար վիճակում է նաև այս գյուղի ամբուլատորիան, որն էլ իր հերթին սպասարկում է 4 գյուղերի։ Ընտանեկան բժիշկ Գրիգորի Մկրտչյանը չի թաքցնում,ամռանը մի կերպ դիմանում են խոնավությանը, իսկ ձմռանը շատ դժվար է լինում,սենյակները տաքացնելու համար ստիպված փայտ են վառում։
Գյուղի երկու բժիշկները ստիպված են այս պայմաններում պատվաստումներ կատարել ու ստուգել անգամ նորածին երեխայի առողջական վիճակը։
Գյուղը ժամանակին մեծ հիվանդանոց է ունեցել,որը սակայն չի պահպանվել։