Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատապարտյալը «համակարգչի» դաս կտա բանտում

Հասարակություն
4e479f2d31f1544a5c3e34ebf0a97bc3

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում բացվել է համակարգչային նոր լսարան:

Համակարգիչները տրամադրել էր ՀՀ արդարադատության նախարարությունը: ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը, ով գերազանց տիրապետում է համակարգչին, նույն օրը անցկացրեց նաև առաջին դասընթացը:

Ըստ ԱՆ-ի՝ շուրջ երկու տասնյակ դատապարտյալ արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցելու համակարգչային դասընթացներին: