Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայերը կմասնակցեն «Ջորջիա 2012»-ին

Հասարակություն
e333da8fcb041454bd9fd343b9f44000

Սեպտեմբերի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական թիմը կմեկնի Վրաստան` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» ուսումնավարժությանը։

ՀՀ ԱԻՆ թիմի կազմում ընդգրկված է 54 մարդ (հատուկ փրկարարական, հրշեջ-փրկարարական, ջրափրկարարական, քիմիական, ճառագայթային ու կենսաբանական մոնիթորինգի ջոկատներ, պարամեդիկներ և շնաբաններ)։ Մեր թիմը, որը ղեկավարում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը, «Ջորջիա 2012»-ին կներկայանա հրշեջ-փրկարարական համապատասխան տեխնիկայով ու սարքավորումներով։

Հայ փրկարարներին Վրաստան ճանապարհելու արարողությանը ներկա կլինի ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը։