Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կմասնակցի «JATA» ֆորումին

Հասարակություն
ea0a4e4c84186c6df9be69bc3b89d56f

Սեպտեմբերի 20-23-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կմասնակցի Տոկիոյում կայանալիք «JATA» միջազգային զբոսաշրջային ֆորումին:

«Զբոսաշրջային գործակալների ճապոնական ասոցիացիայի» կողմից կազմակերպվող այս ցուցահանդեսը Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են ավելի քան 150 երկրների զբոսաշրջային կազմակերպություններ և կառավարության ներկայացուցիչներ:

Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի ներկայացվածությունը ասիական շուկայում, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատել և նպաստել ներգնա զբոսաշրջության աճին:
ՀԱՄՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ճապոնիայի զբոսաշրջության կազմակերպության ղեկավարության հետ՝ քննարկելու երկկողմանի զբոսաշրջային շփումները որակապես նոր մակարդակի բարձրացման հնարավորությունները:
Հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամլո ծառայությունը։