Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրտուալ սրահ Մատենադարանում

Հասարակություն
ca570af22a98fe314c3a2bb32177fb33

Մատենադարանի նորոգված հիմնական մասնաշենքն այսօրվանից կգործի իբրև թանգարանային համալիր:

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի խոսքերով՝ սա բոլորի երազանքն էր: Նորոգումից հետո մասնաշենքում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել.

«Մենք ունեինք մի հիմնական ցուցադրություն և չնչին մասն էինք կարողանում այդ ծրագրի իրագործել տասնամյակներ շարունակ: Հիմա մեկի փոխարեն մենք ունենք 14 ցուցադրական տարածք»,- ասաց նա։

Այդ ցուցասրահներում վերաբացման առիթով Մատենադարանի այցելուն կարող էր տեսնել «Վասպուրականի», «Արցախի», «Արևելյան մանրանկարչության», «Արխիվային փաստաթղթերի» և այլ բացառիկ նմուշների ցուցադրություն:

Նորաբաց ցուցասրահներից թերևս ամենաարդիականը վիրտուալ սրահն է: Ըստ ցուցասրահի աշխատակից Հասմիկ Գազազյանի սրահում ցուցադրվելու են ֆիլմեր և դիտակտիկ նյութեր դպրոցականների, ինչպես նաեւ ուսանողների ու տարբեր խմբերի համար: