A
A
Սողանքը կարող է վնասել կոմբինատը
Այսօր առավոտյան Սյունիքի մարզի Շահումյան գյուղի մոտակայքում՝ «Դենո֊Գոլդ֊մայնինգ Քոմփանի» -ի հարակից տարածքում, ակտիվացել են սողանքային երեւույթներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերտիվ խումբը:
Սողանքն ընդգրկում է մոտ 2,5 հա տարածք:
Ըստ ԱԻՆ-ի՝ սողանքային զանգվածի շարժման դեպքում կվնասվի մոտ 180մ հեռավորության վրա գտնվող կոմբինատը, եւ մոտ 200 մ հեռավորության վրա գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը:
Սողանքի տարածքում գտնվում է բարձրավոլտ լարման էլ. սյուն (110 000 վոլտ): Դեպքի մասին տեղեկացվել են Կապան քաղաքի փոխքաղաքապետը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետը: