Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայերը փաստի առաջ. Տան վարձը թանկացել է

Հասարակություն
236fec3885621e9f53e3476940c6d91a

Հատուկ սիրաիահայ երեխաների համար Երեւանում դպրոց կբացվի:
Երեւանի թիվ 14 դպրոցում կկարողանան սովորել ավելի քան 200 սիրիահայ աշակերտներ: Դասընթացները կանցկացվեն սիրիական ծրագրով՝ արաբերեն։

«Դասընթացները կանցկացնեն սիրիահայ ուսուցիչները։ Դպրոցի բոլոր ծախսերը կհոգա «Կիլիկյան» բարեսիրական կազմակերպությունը։ Կարծում եմ բոլոր սիրիահայ երեխաները կհաճախեն դպրոց, որպեսզի երբ ետ վերադառնան տարի չկորցնեն և այդ ուսումը անցած լինեն», - «Ա1+»-ին ասում է Սիրիայի հյուսիսային շրջանի ՍԴՀԿ վարիչ մարմնի  անդամ Վազգեն Մեսրոպյանը։

Սկզբնական շրջանում հայրենիք վերադարձած սիրահայերը խնդիրներ ունեին կապված վիզաների և անձնագրերի հետ: Այս խնդիրն արդեն լուծված է: Հյաաստանում մշտական բանկություն հաստատած սիրիահայր Վազգեն Մեսրոպյանի խոսքերով այսօր իրենք այլ խնդրի առաջ են կանգնել . «Մարդիկ բնակարաններ չունեն և վարձով են ապրում։ Վարձերի գները բարձրացել են և սիրիահայերը ամենաշատը դրանից են նեղվում հիմա» ։

Վազգենին ոգեւորում է այն հանգամանքը, որ սիրիահայ համայնքը անգամ պատերազմական այս իրավիճակում համախմբված է և միասին է լուծում իր բոլոր խնդիրները։

« Սիրիայում կազմել էինք բարեգործական հիմնդրամ 3 համայքապետերի աջակցությամբ։ Այն հոգում էր բոլոր կարիքավոր ընտանիքներին և մարդկանց՝ սկսած հագուստից մինչև ուտելիքը ապահովվում էր», - պատմում է Վազգենը։

Իսկ ինչ վերաբերում է վերջին շրջանում Սիրիայում սպանված հայերին, ըստ Վազգեն Մանուկյանի՝ մեր հայրենակիցները, պարզապես պատերազմի զոհ էին և Սիրիայում հատուկ հայերի դեմ ուղված ոչ մի քայլ չի արվել. «Դա ուղղված չէր հայերի դեմ, այդպես սխալ է ասել, ուղղակի պատերազմական վիճակ է, և մենք էլ հարկադրաբար պիտի զոհեր տանք, բայց չպետք է մասնակցենք պատերազմին»։