Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ հայանպաստ բանաձևի նախագիծը՝ օրակարգում

Հասարակություն
68adf326572767f6e23dd759a518ccb8

Սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում կմեկնարկի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանը: Այն կտևի մինչև 2013թ.-ի սեպտեմբերի կեսերը:

Օրակարգի նախագծի` «Աջակցություն միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը» բաժնում ներառված է «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» հարցը: Ադրբեջանի կողմից ներկայացված այս բանաձևի նախագիծը վերաբերում է տվյալ տարածքներում միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանման անհրաժեշտությանը: Այն վերջին առնվազն երեք նստաշրջանների օրակարգերում ներառված է եղել, սակայն չի քննարկվել և այդ պատճառով ամեն անգամ տեղափոխվել է հաջորդ նստաշրջանի օրակարգ

Ի դեպ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի օրակարգի նախագծում են նաև Հայաստանին այս կամ այն կերպ առնչող ևս երկու` «Զինված հակամարտությունների կանխարգելումը» և «ՎՈՒԱՄ-ի տարածքում սկսված հակամարտությունները և դրանց հետևանքները միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման վրա» հարցերը:
«ՓԱՍՏԻՆՖՈ»