Բորդյուժա. «Հիմա ես ինչպես ասեմ»
Արդյո՞ք Հայաստանին ոչ մի վտանգ չի սպառնում հարեւան երկրի կողմից։
«ՀԱՊԿ շրջանակներում գործում են օպերատիվ արձագանքման ուժեր եւ կարող եմ ձեզ վստահեցնել, որ եթե նման ագրեսիա լինի որեւէ պետության կողմից, ապա ՀԱՊԿ-ն կգործի արդյունավետ ու արագ»,- ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ՆԳ-ի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
Որքան էլ հայկական կողմը վստահ է, որ ՀԱՊԿ-ի շնորհիվ մենք պաշտպանված ենք, կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հստակ չկարողացավ ասել` ինչքա՞ն օպերատիվ կարող է լինել իրենց արձագանքը հնարավոր ագրեսիայի դեպքում.
«Ամեն ինչ կախված է իրավիճակից: Երբեմն իրավիճակն այնպես է զարգանում ու հասնում ճգնաժամային կետի ամիսների կամ տարիների ընթացքում...տեսեք ինչ տեղի ունեցավ Ղրղըզստանում. ինչպես ամեն ինչ պայթեց մի քանի ժամվա ընթացքում, ու հիմա ես ինչպես ասեմ` ինչքան ժամանակ կպահանջվի»,- ասաց նա։