Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրային գրադարանի գործը՝ ուշադրության կենտրոնում

Հասարակություն
1413a589fd0e36bd86d28ed129756250

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն այսօր այցելել է Հանրային գրադարան:

Հանրային գրադարանում կատարված շինարարական աշխատանքների ընթացքը պարզելու նպատակով արդեն երկրորդ շաբաթն է, ինչ ուսումնասիրություններ է իրականացվում նախարարությունում ստեղծված հանձնաժողովի կողմից:

Գրադարանի տնօրինության հետ հանդիպումից և շինաշխատանքներին ծանոթանալուց հետո, քաղաքաշինության նախարարը հանձնաժողովին խստորեն հանձնարարեց հնարավորինս սեղմ ժամկետում ամփոփել ուսումնասիրությունները և նյութերը հանձնել դատաքննչական մարմիններին: