Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շնորհավորեցին Նավասարդ արք, Կճոյանին

Հասարակություն
bda37971ef01338c1beba9c40b627443

«Արարտա» երիտասարդական միությունը սեպտեմբերի 18-ին շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին ծննդյան 55-ամյակի կապակցությամբ:

«Մաղթում ենք Ձեզ, Սրբազան հայր, առողջություն, երկարակեցություն, անսպառ ուժ ու եռանդ` Ձեր նվիրական առաքելության իրականացման ճանապարհին: Թող Աստված Ձեզ պարգեւի առողջություն, բարօրություն եւ հաջողություններ՝ ի փառս նորանոր արարումների, եկեղեցաշինության եւ մեր ազգային դավանանքի դիրքերի ամրապնդման»,- ասված է «Արարտայի» շնորհավորանքում: