Դատավորներն արդար են առանձնազրույցներում
Կողբացի 18 հասցեում գտնվող շենքը հոկտեմբերի 8 - ին կլքի նաեւ վերջին բնակիչը: Օգոստոսի 8 - ին նման որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը։
Բնակչուհի Արմինե Մանուկյանը հավաստիացնում է՝ չնայած բոլոր դատարանները մերժել են իրեն, սակայն առանձնազրույցներում, նշել են, որ ինքն իրավացի է. «Բոլոր դատավորները ասում էին ՝ եթե մենք ձեր հայցը բավարարենք և տանք ձեր հողին համապատասխան գումարը, մնացած բոլորը կգան և կպահանջեն իրենց հողի գումարը» ։
Տիկին Արմինեի 3 սենյականոց բնակարանի դիմաց որպես փոխհատուցում առաջարկում են 20 միլիոն 700 հազար դրամ, որը բնակչուհուն չի բավարարում։ Սակայն նա պարզել է, որ այս պահին նույնիսկ այդ գումարը չկա, իր հաշվին ընդամենը փոխանցել են 13 մլն 899 հազար դրամ;
«Եթե գումարը չկա, ես ինչո՞ւ պետք է լքեմ իմ բնակարանը 13 մլն 800 հազարով արդյոք ես կարող եմ ես բնայկարան գնել երբ եթե շատ ցանկանամ էլ չեմ կարող ես գնել»,- բողոքում է Արմինե Մանուկյանը։
Տրամադրված փոխհատուցմամբ՝ տիկին Արմինեն չի կարողանում համապատասխան բնակարան գնել կենտրոնում: Մտահոգությանը ի պատասխան ձեռքբերողը, ըստ տիկնոջ, պատասխանել է. «Մի քիչ շատ չե՞ք ապրել կենտրոնում, մի քիչ էլ գնացեք ծայրամասում ապրեք, ի՞նչ պարտադիր է կենտրոնում ապրեք»։
Բնակչուհին նաև մտահոգված է, որ իր բնակարանի տարածում սկսված շինարարությունը ապօրինի է և կարող է դժբախտ պատահարների առիթ դառնալ . «Երբ իրենք ետնամասը փորում են ամբողջ տունը ցնցվում է, այնպիսի տպավորությունն է, որ հենց հիմա տունը կքանդվի մեր վրա»։
Տիկին Արմենուհին արդեն որոշել է դիմել Եվրոպական դատարան։ Նա վստահ է, որ իր բողոքը կբավարարվի։
Փաստաբանը արդեն պատրաստում է հայցը և շատ հավանական է, որ մյուս ամսվա մեջ մենք կդիմենք Եվրոպական դատարան»,- ասաց Արմինե Մանուկյանը։