Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխան Զաքարյանը Թբիլիսիում է

Հասարակություն
a1010de401716a47a68292c9f1d4d92a

Թբիլիսիում շարունակվում է սեպտեմբերի 17-ին մեկնարկած Եվրոպական և Լատինական Ամերիկայի ու Կարիբյան երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների 7-րդ համագումարի եռօրյա աշխատանքները, որին մասնակցում է նաև ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: 40 երկրների պատվիրակներ Վրաստանում քննարկում են պետական հատվածի կառավարման հիմնախնդիրներն ու դրանց կարգավորման ուղիները: Մասնավորապես, վերահսկիչներն առաջարկում են նախևառաջ բարձրացնել հատկապես իրենց կառույցների արդյունավետությունը:

Համագումարի մասնակիցների համոզմամբ, առանց լիարժեք վերահսկողական իրավասությունների և կարողությունների, հնարավոր չէ ունենալ պետական կառավարման լավ համակարգ:
Համագումարի ընթացքում ՀՀ ՎՊ նախագահն Իշխան Զաքարյանն առանձին հանդիպումներ է ունեցել է եվրոպացի գործընկերների հետ:
Նշենք, որ համագումարի աշխատանքները կավարտվեն  սեպտեմբերի 19-ին:

Այս մասին հայտնում է ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունը։