Չեղած «Տիկոն» եւ եղած «Դերոն»
Պատմում են, որ բանասիրական ֆակուլտետում կային դասախոսներ, որոնք, ցանկանալով տապալել ուսանողին քննության ժամանակ, հարցնում էին՝ ինչպիսի՞ շրջազգեստ էր հագել այսինչ պահին վեպի այսինչ հերոսուհին: Բնականաբար, այդ երկրորդական դետալները սովորաբար հնարավոր չէ հիշել, եթե հատուկ մտքիդ չդնես: Իսկ ահա «քաղաքական» կոչվող գործընթացներում մարդկանց ուշադրությունը, որպես կանոն, սեւեռվում է նման դետալների վրա: Նման մոտեցում ունեցողները բաժանվում են երկու կեսի՝ մի մասն ի վիճակի չէ կամ հավես չունի խորանալու, թե ինչի մասին է խոսքը, մյուս մասը շատ լավ էլ հասկանում է, բայց գործի էության քննարկումը նրանց համար ձեռնտու չէ, եւ նրանք միտումնավոր կենտրոնանում են մանրուքների վրա: Վերջիններս նման են «Բարոն Մյունհաուզեն» ֆիլմի թագավորին, որը ձեւ է անում, թե իր թագավորության ամենակարեւոր խնդիրն է՝ շորերը կարելիս ճիշտ տեղում իրանի տեղը գտնելը:
Շաբաթ օրը կառավարությունում կայացած խորհրդակցության ընկալման պատմությունը նույնն է: Քաղաքական գործիչների ու մեկնաբանների 90 տոկոսը «վերլուծում է» ոչ թե ՀՀ նախագահի բուն ասելիքը, այլ այն, թե ինչպես է նա դիմել վարչապետին եւ նախարարներին: Ընդ որում, այդ «խորքային վերլուծաբանների» հիշողության մեջ, չգիտես ինչու, տպավորվել է, որ Սերժ Սարգսյանը վարչապետին անվանել է «Տիկո»՝ չնայած նա օգտագործել է «Տիգրան» դիմելաձեւը: Իսկ առողջապահության նախարարին, այո, անվանել է «Դերո»: Թերեւս իսկապես իմաստ ունի նման միջոցառումների ժամանակ ստորադասներին դիմել «պարոնով», բայց դա չորրորդական նշանակություն ունեցող մանրուք է:
Մանրամասներն այստեղ