Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

500 ծառ են հատելո՞ւ

Հասարակություն
9b3da24bbafb425b0cb628e9bc683cdf

«Ջերմուկ-1» ՀԷԿ-ի կառուցման ընթացքում կարող է հատվել 250-ից 500 ծառ: «Հանրային լսման ժամանակ հարց առաջացավ, թե այդ ամբողջ տարածքը, որ իրենք ջրառն անցկացնում են, խողովակներն անցկացնում են, արդյոք ընկնում անտառային արգելավայրի տարածքում, իրենք այդ մասին ինֆորմացիա չունեին: Մենք հստակ ասացինք` եթե գլխամասը, կամ շինությունը, կամ անցկացվող խողովակաշարը, որեւէ մի հատվածը գտնվելու է արգելավայրի տարածքում, մենք կտրականապես դեմ ենք ՀԷԿ-ի շինարարությանը»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասել է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համանախագահ Վազգեն Գալստյանը

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Ջերմուկում անցկացվեցին հասարակական լսումներ «Ջերմուկ-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ, որը ներկայացրեց «Ջերմուկ Տուրբոշին» ընկերությունը: Շինարարությունը սկսվել էր հասարակական լսումներից դեռ 2 ամիս առաջ: