Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չվերթները դեպի Հալեպ կդադարեցվե՞ն

Հասարակություն
79e9ddcc9c939458379eae46ff0c9c1b

Ոչ սիրիահայերը, ոչ Սիրիական ազգային ավիափոխադրող ընկերությունում տեղյակ չեն՝ կդադարեցվեն արդյոք չվերթները օդանավի ուղեւորների վրա կրակահերթից հետո: Դրա արդյունքում զոհվել էր 4 և 10 հայ ուղեւոր։

Հաջորդ չվերթը դեպի Հալեպ ծրագրվում է երեքշաբթի՝ սեպտեմբերի 18-ին։

Չնայած Սիրիայում տիրող վտանգավոր պատերազմական իրադրությանը, հայերը շարունակում են մեկնել Հալեպ՝ իրենց կյանքը վտանգի ենթարկելով:

«Երևի կարևոր գործեր են ունեցել, նրանց ասել են՝ ճանապարհն ապահով է»,-Ա1+-ն ասաց սիրիահայ Տիգրան Գաբոյանը: Նա քիչ առաջ է զրուցել Սիրիայում գտնվող իր ազգականների հետ։

«Օդի մեջ վախ կա, մեծանում է բռնությունը»,-կրակահերթի տակ ապրող սիրիահայերի հոգեվիճակն այսպես է բնութագրում նա: