Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԱՊ»-ի տնօրեն. «Դաստիարակությունս թույլ չի տալիս»

Հասարակություն
507cb2a50207033534ca10a4f8e8f050

«ՄԱՊ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մակար Պետրոսյանը հերքում է իր մասնակցությունը երեկ Արմավիրի մարզի Բամբակաշատ համայնքում տեղի ունեցած միջադեպին։

«Ես հադիսանում եմ «ՄԱՊ» ընկերության տնօրենը և զբաղված եմ միայն ընկերության գործունեությամբ, ուստի ժամանակ չունեմ մասնակցելու քաղաքական պրոցեսներին: Բացի այդ՝ իմ ստացած դաստիարակությունն ինձ երբեք թույլ չի տալիս մարդկանց վրա ձեռք բարձրացնելով որևէ հարց լուծել: Իսկ նախօրեին մամուլում տարածված լուրերը կարող եմ որակել զուտ որպես զրպարտություն»,- ասված է նրա մեկնաբանության մեջ:

Հիշեցենք, որ Արմավիրի մարզի Բամբակաշատ համայնքում ավագանու անդամի ընտրությունների ժամանակ երկու հոգի հայտնվել են հիվանդանոցում ծեծկռտուքի հետեւանքով։

Որոշ տեղեկություններով՝ նրանք ծեծի  են  ենթարկվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի՝ որդու՝ Մակարի եւ նրա ընկերների կողմից՝ «ոչ իրենց թեկնածուին» սատարելու համար։