Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Հարությունյանը խնդրել էր մաքրել

Հասարակություն
5a04cd7c3195b9c4480eb3fa502b640a

Այսօր առավոտից «Երեւաննախագծի» շենքին մուտքին փակցված «Ազգային համաձայնություն» կուսկացության ցուցատախտակը, ի տարբերություն մնացած փակցվածների, ջանասիրաբար մաքրվում էր:

«Ա1+»-ի հետ զրույցում աշխատողը ասաց , որ «Ազգային համաձայնության» նախագահ Արամ Հարությունյանն է իրեն խնդրել ցուցատախտակը մաքրել: «Ցուցատախտակի վրայի տառերի վրայից վերացնում եմ օքսիդացման պրոցեսը»,- պարզաբանեց նա:

Մեր այն հարցին` իսկ ինչու չեն մաքրվում մյուս ցուցատախտակները, օրինակ, նույն շենքում գտնվող ՀՀԿ-ինը, նա պատասխանեց. « Պարոն Հարությունյանը խնդրել է, մաքրում եմ, անձնական հարց է: Եթե ՀՀԿ-ն խնդրի, կմաքրեմ»: