Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկսել է պարտքը մարել

Հասարակություն
81ebe190545c9510d4e3d2f7ce7bb7b8

ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունը

Պաշտպանի աշխատակազմի Լոռու տարածքային գրասենյակ դիմած քաղաքացին Պաշտպանին ուղղված իր դիմումով հայտնել է, որ համաձայն դատարանի որոշման, Հայկազ Չիլինգարյանը (անուն-ազգանուն փոխված է) իրեն պետք է վերադարձնի 243 000 ՀՀ դրամ գումար: Մինչդեռ պարտապանը հրաժարվել է վճարել գումարը:

Պարզաբանման նպատակով ԴԱՀԿ ապահովող ծառայություն ուղարկված Պաշտպանի գրությանն ի պատասխան հայտնել են, որ քաղաքացու գործի կապակցությամբ հարուցվել է կատարողական վարույթ, որի արդյունքում պահանջատեր քաղաքացին ներկայացել է ԴԱՀԿ ապահովող ծառայություն և հայտարարությամբ նշել, որ ներկայումս կատարողական գործողությունների ընթացքից բողոքներ չունի, քանի որ պարտապանից ստանում է ամսեկան 30 000 ՀՀ դրամի չափով գումար:

Միաժամանակ, քաղաքացին Պաշտպանի աշխատակազմ ներկայացրել է մեկ այլ դիմում, որով խնդրել է ընթացք չտալ նախորդ դիմումին, քանի որ Պաշտպանի միջնորդության արդյունքում պարտապանը սկսել է մարել 243 000 ՀՀ դրամ պարտքը: