Ինչո՞ւ են ԱՄՆ-ում հայերը հանցագործ դառնում
Կինը Գլենդելում հայտնվել է իրավապահների թակարդում. նրան հանցագործության է մղել ամուսինը: Այդ տղամարդը նույնիսկ իր անունով չէր արել կեղծ գործարքները, գողությունը, խարդախությունը: Երբ փաստաբանն ասաց, որ դատախազը պահանջելու է 180 օրվա բանտարկություն, կինը փռթկաց. նրա աչքերից սկսեցին արցունքներ հոսել, իսկ ամուսինը կողքից սաստող հայացքով նայելով՝ նրան ասաց. «Սուս մնա»:
Տղամարդու հաստ վզին ոսկե հաստ շղթա կար: Այստեղ վզին ոսկյա հաստ շղթա ունենալը գրեթե հավասարազոր է «BMW» ունենալուն: Լոս Անջելեսի հայաստանցի հայերը որքան էլ աղքատ, որքան էլ պարտքերի մեջ լինեն, պետք է «BMW» ունենան եւ, իհարկե, հաստ ոսկյա շղթա:
Ուրեմն այս ընտանիքը, ունենալով 2000 դոլարի կեղծ կրեդիտ գիծ, կարողացել է երկու օրվա ընթացքում (սկսած ուրբաթ երեկոյից, երբ բանկերը չեն աշխատում) խանութներից 25 հազար դոլարի ապրանք գնել: Մի խանութից գնել են համակարգիչ՝ 1500 դոլարով, հետո դուրս են եկել, մի ժամ հետո երեք համակարգիչ են գնել՝ մոտ 1800 դոլար արժողությամբ, հետո գնել են մսաղաց եւ զանազան կենցաղային սարքեր:
Մանրամասներն այստեղ